Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելացել են կարտոֆիլի արտադրության և արտահանման ծավալները

Հասարակություն
7

Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին կատարվել է 31 549 հեկտար կարտոֆիլի ցանք` նախորդ տարվա 30 680 հեկտարի դիմաց: Օպերատիվ տվյալներով, հանրապետությունում արտադրվել է 665 000 տոննա կարտոֆիլ, նախորդ ողջ տարվա 660 500 տոննայի դիմաց: Հոկտեմբերի 29-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 20 000 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 048 տոննայի դիմաց:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին