Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վազգեն Սարգսյանի «սեյֆը» դատարկ է եղել, երբ քննիչները բացել են. Առավոտ

Քաղաքականություն
Hak_panteon_1

Անհասկանալի է, որ երկրի նախագահը գնում է բանակցության, երկու ժամ առաջ նրա համար սենյակ են պատրաստում, որը չի գաղտնազերծվում, կամ եթե գաղտնալսվել է, ուր են այդ ձայնագրությունները: Ի՞նչ երրորդ ձայնագրության մասին էր խոսում Տիգրան Նաղդալյանը, բազմաթիվ հարցեր կան, որոնք բացահայտում, պատասխան չեն ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Արամ Սարգսյանն այսպիսի մտահոգություն հայտնեց, երբ այցելել էր Եռաբլուր: Նա կատարվածի մեջ աշխարհաքաղաքական ենթատեքստեր է տեսնում մեր պետությունը հետ գցելու. «Սակայն մասնավոր մարդկանց ներքին վախը` դատաքննությունը մինչև վերջ չտանելու, գործող իշխանության ներքին վախը կա: Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի հանրապետությունը որպես պետություն ապագա չի ունենա, քանի հոկտեմբերի 27-ի, մարտի մեկի, այդ թվում նաև շատ այլ ոճրագործություններ չեն բացահայտվել: Հոկտեմբերի 27-ին կրակեցին Հայաստանի պետականության դեմ` կոնկրետ մարդկանց անուն ազգանուններով, Մարտի Մեկին կրակեցին Հայաստանի հանրապետության ժողովրդի վրա եւ այս առումով այս գործերը լրիվ նույնն են: Այս գործերը բացահայտել է պետք: Միանշանակ իշխանափոխությունն է եւ ժողովրդի քվեն ստացած իշխանություններն են, որոնք նախանձախնդիր կլինեն հասարակական պահանջարկին, այս գործի ամբողջական բացահայտմանը, մեղավորներին պարզելուն: Արամ Սարգսյանն ասաց, որ «Վազգեն Սարգսյանը այսօրվա իշխանությունների վարած ընտրությունների նման ինքն էլ կարող էր առանց Կարեն Դեմիրճյանի Հանրապետականով մեծամասնություն վերցներ, սակայն նա հասկացավ, որ այդ ճանապարհը փակուղային է: Նա շատ է խնդրել Կարեն Դեմիրճյանին, որ համաձայնվի միասին գնան: Մանրամասներն՝ այստեղ