A
A
Հայկ Կյուրեղյանի գործն ուղարկվել է դատարան
Հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց ոչ մարտական ատրճանակով բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանի գործն արդեն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին։ 31- ամյա Հայկ Կյուրեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այժմ Հայկը մեղադրվում է երկու հոդվածներով՝ զենքի գործադրում և անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանություն, որը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում, ինչպես նաեւ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու հոդված՝ 5-10 տարի։