Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը գերազանցել է լիազորությունները»

Քաղաքականություն
528523861e650b767d8b84a81fc7e4ac

«Հայազն» կուսակցությունը վերահաստատում է Եվրասիական Տնտեսական միությանը Հայաստանի միանալու մեր բացարձակ մերժումը։ Գտնում ենք, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրելով, Սերժ Սարգսյանը գերազանցել է նույնիսկ իր կողմից ապօրինաբար սեփականացված նախագահական լիազորությունները, պետք է հեռացվի իշխանությունից և ենթարկվի ոչ միայն քաղաքական պատասխանատվության: Խստագույնս դատապարտում ենք նաև ընդդիմադիր ուժերի մի մասի կողմից այդ հանցագործությունը օրինականացնելու և դրա իբր «անշրջելիության» պատրվակով քաղաքացիների դիմադրական շարժումները հանգցնելու փորձերը։ Որպես ազգային-հեղափոխական միավոր «Հայազնը» արհեստական և ջլատող է համարում արտաքին ու ներքին ազատագրման օրակարգերի հակադրումը՝ այդ երկուսը դիտարկելով տրամաբանական միասնության մեջ: Մենք շարունակելու ենք հայրենակենտրոն ուժի համախմբման ջանքերը, վստահությամբ, որ նրա հաղթանակը վերջ կդնի այդ թվում Հայաստանի անդամակցությանը մեր ինքնիշխանությանն ու անվտանգությանը սպառնացող վերպետական կազմավորումներին: ԿԵՑՑԵ՜ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ «Հայազն» վարչություն