Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը ռուս քաղաքապետերի հետ համաձայնագրեր է ստորագրել

Քաղաքականություն
մեռիա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը հանդիսավոր պայմաններում ստորգրել են եղբայրացման մասին համաձայնագիր, համաձայն որի` կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները:

Ստորագրված համաձայնագրով քաղաքների միջև կիրականացվի փորձի և տեղեկատվության փոխանակում բոլոր այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Նաև կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության և զբոսաշրջության, կրթության, սոցիալական, առողջապահության, ինժեներական և քաղաքաշինության կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը համոզմունք են հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում ամրագրված պարտավորությունների մասով, կարճ ժամանակ անց, կողմերը կունենան առարկայական զարգացումներ:  

Երևանի և Կրասնոդարի միջև համաձայնագրի ստորագրման մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Կրասնոդար քաղաքի մունիցիպալ միավորման ղեկավար Վլադիմիր Եվլանովը քաղաքապետարանի ճեմասրահում ստորագրել են փոխգործակցության և համագործակցության մասին համաձայնագիր: Ըստ այդմ, կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու քաղաքների միջև: Ստորագրված համաձայնագրով համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության կառավարման, սոցիալական, մշակութային և տնտեսական կապերի հաստատման ու զարգացման ուղղությամբ: Փոխայցելությունների շրջանակում էլ կողմերի միջև կիրականացվի փորձի և տեղեկատվության փոխանակում: Կարևորելով համաձայնագրի ստորագրումը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովը համոզմունք են հայտնել, որ այն նոր սկիզբ կդնի երկկողմ փոխգործակցությանն ու էլ ավելի կսերտացնի երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությունը: Կողմերը նաև ընդգծել են, որ ստորագրված համաձայնագրով հնարավորություն կստեղծվի ընդլայնել համագործակցության շրջանակները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքների բնակիչների համար:

մերիա