Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նա անձա՛մբ է ներկա լինելու հանրահավաքին (տեսանյութ)

Քաղաքականություն
Eryak

Գագիկ Ծառուկյանն անձամբ է ներկա լինելու ընդդիմադիր եռյակի վաղվա հանրահավաքին։ «Ո՞նց կարող ա պատահի, եթե ասենք թե հանրահավաք լինի, Ծառուկյանը ասենք, թե, իմ կուսակցականներն այնտեղ լինեն, Ծառուկյանը ժողովրդի կողքին չլինի»,- Ծառուկյանի խոսքն է։ ԲՀԿ ղեկավարը մեծ տհաճությամբ էր պատասխանում ներքաղաքական հարցերին, ի վերջո ասուլիսին ներկա էին ՄՕԿ-ի եւ եվրոպական օլիմպիական կոմիտեի ղեկավարները։ Բայց Հայաստանի նախագահ դառնալու հարցը չի շրջանցի։ Եթե քաղաքական գործընկերները եւ հանրությունը նրանցից որեւէ մեկի թեկնածությունն առաջադրի, Գագիկ Ծառուկյանը կկանգնի նրա կողքին։ Մի քիչ այլ կերպ կվարվի, եթե առաջադրեն իր թեկնածությունը. «Ուրեմն ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ, եւ անմիջապես կարող եմ ասել, մի քանի ամսում կարեւորագույն լուծումներ կունենանք»։ Բոլոր մարդիկ են զգալու իրենց առօրյայում, ապրելակերպում զգալու են, որ նախագահը նոր է։ Այդ ժամանակ, ըստ պարոն Ծառուկյանի, որոշումները միանձնյա կամ միակուսակցական չեն կայացնի. «Բոլոր կուսակցություններում էլ կան շատ խելացի բանիմաց մարդիկ, որ դա մեր ազգի հարստությունն է»։ ԲՀԿ ղեկավարը ուզում է համախմբել ազգին, ամեն ինչի լուծումն էլ կա, մնում է, որ մարդիկ բարի լինեն։ Այլ ասելիք չկա, որքան էլ լրագրողները պնդեն։