Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը կհրապարակվի իշխանափոխության ճանապարհային քարտեզը (տեսանյութ)

Քաղաքականություն
drosh

Եռյակի երեք առաջնորդները կմասնակցեն վաղվա հանրահավաքին. Սա արդեն վերջնական է՝ հաստատում է ժառանգական Ռուբեն Հակոբյանը։ Երեք առաջնորդներն էլ հանրահավաքի ժամանակ ելույթ կունենան։ Ելույթ ունեցողների մեջ լինելու է նաեւ տաքսիստ, ազատամարտիկ եւ մեկ փոքր եւ միջին առեւտրական։ Կհնչեն իշխանափոխության կոչեր. «Այս համախմբումը, այս ժողովրդական շարժումը, այս եռամիասնության քաղաքական օրակարգը ամբողջական իշխանափոխությունն է»։ Իշխանափոխության ճանապարհային քարտեզը պատրաստ է։ Այն կհրապարակվի հենց հանրահավաքի ժամանակ. «Բոլոր քաղաքական ուժերը իրենց քաղաքական օրակարգում ունեն այս հարցը՝ ամբողջական իշխանափոխություն»։ Հնարավո՞ր է, որ Բելառուս մեկնած Սերժ Սարգսյանը Հայաստան վերադառնա ոչ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակով. «Իրեն կհարցնեք, պարոն Սերժ Սարգսյանին կհարցնեք»։ Պարոն Հակոբյանը չի կոնկրետացնում եռյակի պատկերացումը Սերժ Սարգսյանի ճակատագրի մասին հոկտեմբերի 10-ից հետո։ Սակայն նշում է՝ քառյակի ուժերը բազմիցս են նրան առաջարկել իրավիճակից դուրս գալու ուղիները միասին քննարկել։ Ինքը չլսեց քառյակին. «Եթե տեսնում ենք, որ ինքը ընդհանրապես չի ընդունում եւ շարունակում է իր «Ապահով Հայաստան» կառուցելու ծրագիրը, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է այս չափազանց անապահով վիճակում եւ եթե դրված է ամբողջական եւ համակարգային իշխանափոխության հարցը, հիմքում ունենում ենք այն, որ իշխանությունը ի վիճակի չէ որեւէ դրական քայլ կատարել»։ Շատ հարցեր կան, որ դեռ ճշտված չեն, մասնավորապես ժողովուրդը գնալու է տուն, թե մնալու է հրապարակում։ Ռուբեն Հակոբյանը փոքրիկ հստակություն է մտցնում. «Վաղը հանրահավաքը կավարտվի եւ հանրահավաքով կսկսվի ինչ-որ մի փուլ»։ Հանրահավաքի օրերին գործելու է թեժ գիծ, որտեղ արձագանքելու են փակ ճանապարհների եւ այլ խոչընդոտների մասին ահազանգերին։ Ի դեպ, հանրահավաքի ժամանակ նույնիսկ 12 կետերին անդրադառնալիս Դաշնակցության տեսակետը չի հնչի. «Սա եռյակի երեք քաղաքական ուժերի հանրահավաքն է, եւ բնականաբար կհնչի երեք քաղաքական ուժերի տեսակետը»։