Աշոտ Սուքիասյանը խոստովանել է, որ Տիգրան Սարգսյանը օֆշորային գործին միջամտել է. Առավոտ
Օֆշորային սկանդալի գործով հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանն ու նրան սնանկացման եզրին հասցրած Աշոտ Սուքիասյանը առաջիկայում կրկին կառերեսվեն: Պարոն Հայրապետյանը Aravot.am-ին պատմեց, որ թեեւ արդեն մի քանի անգամ առերեսվել են, բայց այդ գործով իր հարցերը դեռ չեն սպառվել: Վերջին առերեսումը երեկ է տեղի ունեցել, ու պարոն Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանից հետաքրքրվել է, թե ինչ հիմքով է Ամերիաբանկը բիզնես պլան գրել ու ինչ հիմքով են ահռելի մեծ չափով գումարներ նրան տրամադրել. «Պատասխանեց, որ ինքը գնացել է Ամերիաբանկ, վարչապետը զանգել է բանկի սեփականատեր Վարդան Վարդանյանին, որ 12 միլիոն դոլար վարկ տա: Այդ ժամանակ իմ փաստաթղթերն են վերցրել, որ վարկը ձեւակերպեն: Վարկի ձեւակերպման բիզնես ծրագիրը կազմել է բանկի մասնաճյուղերից մեկում, որի տնօրենը Գագիկ Սահակյանն էր: Այդ պահից որոշված է եղել, որ խարդախություն արվի: Բիզնես ծրագրում գրված է, որ Աշոտ Սուքիասյանի հանքում կա տասը հազար տոննա ոսկի, 9 միլիոն 600.000 կարատ ադամանդ՝ տասը մետր խորության վրա: Բայց եթե այդ հարստությունները հաստատված լինեին, կարող էին իմ փաստաթղթերից ոչինչ չվերցնել ու Աշոտ Սուքիասյանին մինչեւ 500 միլիոն դոլար վարկ տալ: Բայց այդ տվյալները իրականությանը չեն համապատասխանել, կեղծ փաստաթղթեր են»: Պարոն Հայրապետյանի խոսքով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ առերեսումներ չեն լինելու, քանի որ Աշոտ Սուքիասյանը իր ցուցմունքում պնդել է, որ նրանց անունները գրել է օֆշորային ձեռնարկությունում, որ իր բիզնեսն ապահով լինի: Գործարարը հետաքրքրվել է, թե այդ դեպքում ինչպես է ձեռնարկության գրանցման համար ձեռք բերվել Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի ստորագրությունները եւ քննիչից պահանջել պարզել իսկությունը; Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում