A
A
Ֆրանսիացի քաղաքապետը Ղարաբաղ է այցելել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Մարլեն Մուրիերի գլխավորությամբ: Նախագահ Սահակյանը ողջունել է Բուրգ լե Վալանս եւ Շուշի քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` համագործակցության այս ուղղությունը համարելով Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ կապերի ամրապնդման հիմքերից մեկը: Արծարծվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ