A
A
Հովիկ Աբրահամյանը բարկացավ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր բարկացավ, երբ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օրենքի նախագծերը ներկայացնելուց հետո 2- 3 օր ժամանակ էր խնդրում՝ հարցերը քննարկելու համար։ «Արդեն ավանդույթ է դարձել, երբ որոշումը ընդունում ենք եւ ժամանակ եք խնդրում։ Սկզբունքային եւ բովանդակային ոչ մի հարց չի փոխվելու, միայն տեխնիկական հարցեր»,- նշեց վարչապետը։ Նախարարը եւս նշեց, որ խնդիրը միայն տեխնիկական հարցերն են։ Ի դեպ, այսօր կառավարությունը հաստատեց նաեւ «Արմավիր», «Արթիկ», «Սեւան» քրեակատարողական հիմնարկներում վերանորոգման աշխատանքներ կատարելու առաջարկը։ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում կվերանորոգվի նաեւ արգելապատը եւ 3 մետրից այն կդառնա 6 մետր։