A
A
«Իշխանությունը ստվերից ազատվելու բեռը գցում է խեղճ փոքր բիզնեսի վրա»
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով իշխանությունները ստվերից ձերբազատվելու բեռը գցում են խեղճ փոքր բիզնեսի վրա. այս մասին այսօր հայտարարեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Խոշորներին իրենք ոչինչ չեն կարող անել, խոշորներն իրենք են: Իշխանության մեջ փողատեր մարդիկ են, որոնք չեն էլ թաքցնում, որ ունեցվածքը կուտակել են հենց իրենց պաշտոնավարման տարիներին, ստվերից դուրս գալու կոչերը պարզապես ծիծաղելի են»։ Տնտեսագետի կարծիքով՝ ստվերը կրճատելու միակ լուծումը քաղաքական փոփոխությունն է: Նոր կառավարությունը բովանդակային ոչինչ չփոխեց: Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում