Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Բագրատյանը ներկայացրել է երկու օրենսդրական նախաձեռնություն

Քաղաքականություն
b77651b7b4d5a2bc45a84c04f39da04a

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է.<Այսօր ԱԺ Նախագահի անունով գրությասմբ աներկայացրեցի ևս 2 օրեանսդրական նախաձեռնություն։ Առաջինն այն մասին է, որ հետայսու բոլոր առևտրային բանկերը պետք է լինեն բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակով։ Բանկերին ժամանակ է տրվում վերագրանցվելու համար։ երկրորդով փոփոխությունններ են մտցվում ակցիզային հարկի մասին օրենքում ալկոհոլային խմիչքների մասով։ Առաջարկվում է, որպեսզի հետայսու ակցիզով հարկվի միայն հեղուկը, այլ ոչ թե հեղուկից բացի նաև շիշը, պիտակը և այլն։ Բացի դա, իջեցվում է գինու ակցիզը և բարձրացվում օղու ակցիզը։ Այնուամենայնիվ, մենք խաղողի ու գինու երկիր ենք, այդտեղ է մեր համեմատական առավելությունը։ Այ 2 օրենքով հանդերձ 2 տարում ԱԺ եմ ներկայացրել 15 օրենքի նախագիծ (խոտացված 50-ից)։ Այս պահի դրությամբ կառավարությունը 11-ը մերժել է։ Հաջորդ օրենքի նախագիծը կլինի 1 ամսից։ Այն ՀՀ պաշտպանության ժամ։անակ զոհված կամ հաշմանդամ դարձած սպաների, զինվորների ու քաղաքացիների կյանքի ապահովագրության մասին է>։