«Փողը ոտքերի տակ է, կռացեք և վերցրեք» (տեսանյութ)
«Կավը յուրահատուկ և շնորհակալ նյութ է. այն վերադարձնում է իր ստացած սիրո տասնապատիկը, պետք է սիրես, որ կարողանաս խաղալ կավի հետ»,- ամեն առավոտ արհեստանոցում այս խոսքերով է սկսում իր աշխատանքը կավագործ վարպետ Բարսեղ Հարությունյանը: Իր աշխատանքային նյութի մասին խոսելիս վարպետը միշտ նշում է՝ կավը երեխա է, պետք խնամես, ծածկես, սիրես և խաղաս նրա հետ. «Կարելի է ասել՝ ես իմ պապերի ձևով եմ մշակում կավը: Իմիջիայլոց, կավն ու խմորը նման են իրար ձևով ՝ թրջվում է, հունցվում է, գրտնակվում է»,- շարունակեց կավագործը։ 56 ամյա վարպետը հիշում է՝ 6 տարեկանից իր միակ խաղալիքը կավն է, որը նրան նաև մասնագետ դարձրեց։ Այսօր նա նաեւ տիրապետում է բրուտագործությանը, ասում է՝ հմտացավ խեցեգործությանը սիրահարվելուց հետո. «Բրուտագործ չէի ուզում դառնալ, գործիքն ինձ կաշառեց, կավը ձևափոխվեց, ծռվեց նորից դզվեց և այդ պրոցեսն ինձ կախարդեց»,- պատմում է վարպետ Բարսեղը։ Վարպետը Բարսեղը խոստովանում է՝ կավագործության հիմնադիրները հայերը չեն. այս գործի իրական վարպետները չինացիներն են, թեև առ այսօր իր կատարելությամբ արվեստի հասած արհեստն իրենց վերագրելու շուրջ վիճաբանությունը շարունակվում է տարբեր ազգերի միջեւ։ Փոխարենը, նա վստահ ասում է՝ բրուտագործությունը հայկական մշակույթի հիմքում է։ Ավելին՝ տեսանյութում