Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յու. Վարդանյանի նշանակումը երկրորդ բանանի կեղեւն էր. Առավոտ

Քաղաքականություն
58fc72a8f80f447ae5239c6ca817a193

«Դիվանագիտության պրոֆեսիոնալիզմի եւ կադրային հարցում ՀՀ ԱԳՆ-ն լուրջ վրիպումներ ունի: Եթե մինչ այժմ մենք խոսում էինք այն մասին, որ օլիգարխները դեսպանություններ են բացում եւ գնում են դեսպաններ, հիմա մենք ունենք սպորտսմեն, լավ սպորտսմեն, իր ժամանակի լեգենդ, Սասունցի Դավիթ… Ես չգիտեմ, նա ի՞նչ նախարար է եղել, ի՞նչ մոտիվներ են եղել դեսպան նշանակելու, այն էլ Վրաստանի նման առանցքային երկրում, որտեղ կան ՌԴ-ի, Ադրբեջանի, կոմունիկացիաների, եկեղեցական, մշակութային, վրացահայության եւ այլ խնդիրներ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում, խոսելով Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակելու մասին, կարծիք հայտնեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը (լուսանկարում՝ ձախից): «Դա մեծ սայթաքում է, եւ այդ ծանրաձողը նա չի կարող բարձրացնել»,- ասաց բանախոսը` հիշեցնելով, որ նման մի ձախողում էլ Շարլ Ազնավուրի նշանակումն էր երեք տարի առաջ. «Նման մեծությանը դրեցին նման վիճակի մեջ, ու այդ հարգելի, տաղանդավոր մարդը կոպիտ կերպով խախտում էր դիվանագիտության կանոնները` քննադատելով Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը: Չի կարելի դա արդարացնել` ասելով, թե նրան կարելի է»: Արման Նավասարդյանը հիշեցրեց, որ Ազնավուրի նշանակման ժամանակ ինքն ասել էր. «Նման նշանակումը բանանի կեղեւ էր` դրված նախագահի ոտքի տակ»: Յուրի Վարդանյանի նշանակումը նա բնութագրում է «երկրորդ բանանի կեղեւը»»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ