ՄՈՒՏՈՒՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Ադրիան Մուտուն կմասնակցի հունիսի 8-ին կայանալիս Ռումինիա - Հայաստան հանդիպմանը: Հայտնի կիսապաշտպանը անցած տարի հանդես գալով Լոնդոնի «Չելսիում» 7 ամսով որակազրկվեց կոկային օգտագործելու համար եւ տեղափոխվեց Թուրինի «Յուվենթուս» ակումբ: Որակազրկման ժամկետը արդեն լրացել է եւ Մուտուն առաջիկա կիրակի օրը «Յուվենթուսի» կազմում կարող է մասնակցել իր առաջին հանդիպմանը:
Ռումինիայի հավաքականը առանց Մուտուն գրեթե ձախողեց Աշխարհի առաջնության ընտրական փուլը: Ռումինները նախ Երեւանում 1:1 հաշվով ավարտեցին Հայաստանի հետ հանդիպումը, ապա սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեցին Հոլանդիային: Ի տարբերություն 2004թ. նոյմբերին կայացած Հայաստան Ռումինիա հանդիպման, այս անգամ մեր մրցակիցները հանդես կգան իրենց մարտական կազմով, քանի որ բացի Մուտուից շարք են վերդարձել նաեւ մյուս առաջատար ֆուտբոլիստները, այդ թվում դարպասապահ Լոբոնտը եւ «Ռոմայում» հանդես եկող Չիվուն:
Ի դեպ, երեկ Ռումինիայի հավաքականը ընկերական խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Մոլդովայի դարպասը: Մինչ Հայաստանի հետ հանդիպումը, Ռումինիան հունիսի 4-ին կհյուրընկալի Հոլանդիային եւ պարտվելու դեպքում գործնականում կզրկվի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունից: