Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեգլարյանն ընդունել է Ռեշետնիկովին

Տնտեսություն
unnamed10

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» Բաց բաժնետիրական ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշետնիկովին: Հանդիպման ընթացքում կողմերի միջև տեղի ունեցավ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի երրորդ համաձայնագրի նախաստորագրումը, որով հաստատվում է կոնցեսիոն ակտիվների դուրսգրման, վերադարձման և փոխարինման կարգը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն Կոնցեսիոն պայմանագրի երրորդ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև պատրաստել և մշակել Կոնցեսիոն պայմանագրի 4-րդ լրացուցիչ համաձայնագիրը, որով կկարգավորվեն ներդրումային հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն