Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարուն Գյուլի պատվիրակությունը՝ Արցախում

Քաղաքականություն
big_06d4767bc2c05ae49d4871e7deb2a0af

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է «Հայկական միջմասնագիտական միջազգային միավորման» ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Գարուն Գյուլի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերի այցն Արցախ և տեղում գործունեություն ծավալելու նրանց ծրագրերը՝ Ա. Հարությունյանը իր պատրաստակամությունն է հայտնել` հնարավորինս աջակցել այդ ծրագրերի կյանքի կոչմանը: Նա կարևորել է Սփյուռքի մասնակցությունն Արցախի զարգացման ճանապարհին և համոզմունք հայտնել, որ կազմակերպության գործունեությունը դառնալու է դրա հերթական հաջողված օրինակներից մեկը: Կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ-ում իրենց ծավալած աշխատանքները՝ գլխավորապես կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանք տեղեկացրել են, որ առաջին «Ազգային վիճակախաղի» ժամանակ բնակարան շահած սփյուռքահայերից մեկն այն նվիրաբերել է կազմակերպությանը՝ ԼՂՀ-ում մասնաճյուղ բացելու համար: Նրանց խոսքով՝ Արցախում իրենց ծրագրերը միտված են լինելու հիմնականում բարձր տեխնոլոգիաների մասնագետների վերապատրաստմանը, ինչպես նաև աշակերտներին ՏՏ հմտությունների կատարելագործմանը: Ա. Հարությունյանը կարևորել է Սփյուռքի աջակցությունն «Ազգային վիճակախաղին»՝ ընդգծելով, որ առաջին վիճակախաղից հետո տասնյակ աշխատատեղեր են բացվել Արցախում, ինչպես նաև վերաբնակիչների համար մի քանի տներ են կառուցվել Քաշաթաղի շրջանում: «Հայկական միջմասնագիտական միջազգային միավորման» ներկայացուցիչներին ընդունել է նաև հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ քննարկելով նրանց հետ համագործակցության հեռանկարները: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին