Ձեռնարկատերերը չե՞ն վախենում վարկ վերցնել
ՓՄՁ ոլորտը, ինչպես վստահեցնում են այս բնագավառի ներկայացուցիչները, այլեւս չի խուսափում բանկերից վարկեր վերցնել: Նրանց խոսքերով` պայմաններն ավելի տանելի են դարձել, իսկ իրենց արտադրությունն էլ ավելի առաջ է գնում: Ձեռնարկատեր Լյովա Մարտիրոսյանը չի վախենում բանկից վարկ վերցնել ու ընդլայնել իր արտադրությունը: Նա 2004թ. զբաղվում է սուխարիկների, քաղցր ձողիկների, չիպսերի արտադրությամբ եւ պարծենում է` այս ոլորտում ինքը միակ տեղական արտադրողն է։ Արտադրանքն իրացնում է հիմնականում Երեւանում, ներկայացուցչություններ ունի ԼՂՀ-ում եւ Վրաստանում: ՄՄ մեր անդամակցումից նա ոչ մի սպասելիք չունի, փոխարենը հիմա ակտիվ բանակցություններ է սկսել` իրանական շուկա մտնելու համար։ Իսկ Լաուրա Խաչատրյանի հացի, լավաշի, պիցցայի արտադրությունը սպասարկում է Երեւանի 4-րդ գյուղը: Օրական թխում է 8 տեսակի 4030 հաց: Բանկից նա եւս վարկ է վերցրել ու վստահեցնում է, որ կարողանում է հաջողությամբ այն մարել: Վարկի շնորհիվ տիկին Խաչատրյանը ձեռք է բերել նոր սարքավորումներ, որի արդյունքում արտադրությունն ավելացրել է 150 կգ ալյուրով, խնայողություններ արել գազի ու էլեկտրաէներգիայի ծախսի մեջ: Դա անդրադարձել է նաեւ հացի գնի վրա. «Քաշերի տարբերություն կա, բայց մեկ հացը 1 ԱՄՆ դոլարի չի հասնում»: