Շահումյանցիները 22 տարի առաջ Հայաստան գալով՝ հիասթափություն են ապրել (տեսանյութ)
Շահումյանը հնարավոր չէր չհանձնել հակառակորդին։ 23 տարի անց այսօր էլ ցավով խոստովանում են շահումյանցիները։ Այսօր Շահումյանի հայաթափման օրն է։ 1992 թվականի հունիսի 13-ին Շահումյանը հանձնվեց հակառակորդին։ Մինչ օրս շահումյանցիները չեն մոռացել ծննդավայրում անցկացրած վերջին օրերը։ Շահումյանցի Նորա Գալստյանի ականջներում դեռ հակառակորդի կրակոցի ձայներն են հնչում։ Այդպես էլ չի հարմարվում ադրբեջանցուն տուն-տեղը թողնելու հանգամանքին, մոռանալ չի կարող նաև հակառակորդի պատճառած ցավը. «Րուգունը վար կյալիսար, սկսումին կրակոցները՝ մեր տան առաջը սաղ ճղոպրի ծառերին, էդ ծառերի միջավը մըր վիրա կրաքին տալիս. ռավետը տեսնումի տանը ըռաջին 5-6 գյուլյա կար վըրտառած»,- վերհիշում է շահումյանցի կինը: Նա նույնիսկ հիմա զարմանում է, թե ինչ հրաշքով են ադրբեջանցու ծեծուջարդից կենդանի մնացել. «Մունք էլ ընք նրանց վիրա կրակ տըվըլ, մեծան թա կուճուր լոխս մի թիվանգ առած կռըվինք անում` մըզանա թորքը վախում ար, մունք ըլ` նահանցա»,- նշում է Նորա Գալստյանը: Ինքը փրկվեց, բայց ունեցվածքը չկարողացավ փրկել. «Դարդս խլիչեքս ար՝ լոխ թուխեցի եկա, մհըկ նստումըմ էս կրվաթի վիրա, մի կարպըտ չըկա վիրան նստեմ», - ասում է շահումյանցի Նորան։ Հակառակորդի հետ կենաց մահու կռիվ տված շահումյանցին Հայաստան գալով, լուրջ հիասթափություն է ապրում. «Եկա ստեղ, քինացի Մասիսի քաղաքապետարան վար պասպորտըս սարքեմ, մի պաշտոնյա կար, դոշիս քռուշ տվավ ու ասավ՝ հինչը՞ք եկել»։ Գյուղը թողնելու որոշումը` փախեփախն այնքան անակնկալ է եղել, որ շահումյանցի Էլյանորա Բարեղամյանը չի հասցրել նույնիսկ ամուսնու ու որդու հետ լքել Շահումյանը և միայն Հայաստանում է գտելմ նրանց։ Պատմում է, որ հակառակորդից փախել ու օրերով ապրել են անտառներում. «Տանկերով բանբիտ ըրին, մարդկանց տներան հընեցին ու տանկի տակը տվին, մունք էլ տառը- տկլոր փախանք քոլերը, 18 օր սոված ու ծարավ ճմփեքին ընք իլել, մինչև հըսել ընք Հայաստան»։ Դիտեք նաեւ տեսանյութը