Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը կրկին լրացրեց նորման

Սպորտ
sport-sevyan

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը Սենթ Լուիսում ավարտված միջազգային մրցաշարում 2-րդ անգամ լրացրել է գրոսմայստերական նորման: 13-ամյա մեր հայրենակիցը տարբեր երկրների գրոսմայստերների եւ միջազգային վարպետների հետ պայքարում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը: Սամուել Սեւյանը բավական արդյունավետ էր հանդես եկել մրցաշարում եւ տարել էր 5 հաղթանակ, իսկ ահա մրցանակային տեղեր գրաված շախմատիստները միայն երեք անգամ էին կարողացել հաջողության հասնել: