A
A
Լեռնային Ղարաբաղի հավաքականը կրկին պարտվեց
Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականը դուրս մնաց չճանաչված պետությունների աշխարհի անդրանիկ առաջնության մեդալների համար պայքարից: Խմբային փուլի երկրորդ խաղում Արցախը ներկայացնող Հայաստանի թիմերի ֆուտբոլիստները 0:1 հաշվով պարտվեցին Նիս կոմսության թիմին, որը փոխարինել էր մրցաշարին չներկայացած Զանզիբարի հավաքականին: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ընտրանին առաջին խաղում պարտվել էր նաեւ Մեն կղզու թիմին` 2:3: Այդպիսով, արցախցիները միավոր չվաստակեցին եւ իրենց խմբում գրավեցին վերջին երրորդ տեղը: