Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիական ճգնաժամի լուծման բանալիները երկրի սահմաններից դուրս են (տեսանյութ)

Քաղաքականություն
3572c628bc79b54912f6ff906c5f3a5b

Հայաստանի շարքային սիրիահայերը տեսախցիկի առաջ չեն ցանկանում խոսել այսօր Սիրիայում ընթացող նախագահական ըտնրությունների մասին։ «Վախենում են»,- ասում է սիրիահայ «Օգնիր եղբորդ» բարեգործական ծրագրի Սիրիայի պատասխանատու Խաչիկ Ջոզիկյանը։ Պատճառն այն, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերը, որոնք բոյկոտել են ընտրությունները, իմանալով, որ Հայաստանի դեսպանատանը սիրահայերը քվեարկել են՝ հերթական անգամ ռմբակոծել են հայաբնակ Հալեպը։ Խաչիկ Ջոզիկյանը չի թաքցնում՝ քվեարկել է Սիրայի գործող նախագահի՝ Բաշար ալ Ասադի օգտին։ Նա վստահ է, որ առաջադրած թեկնածուների շարքում Ասադը արժանի մրցակից չունի։ Մյուս երկու թեկնածուները՝ Մահեր Հաջարը և Հասան ան Նուրին, այնքան էլ ճանաչված չեն և ի վիճակի չեն եղել Ասադին հավասար ընտրարշավ անցկացնել։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը կասկած չունի, որ ընտրություններում կհաղթի գործող նախագահը։ Ուստիև՝ թե ընդդիմությունը և թե արևմտյան պետությունները, որոնք ընտրությունների առաջ փակել էին սիրիական դեսպանատները, չեն ճանաչի արդյունքները. «Այս ընտրություններով գործող կառավարությունը քարոզչական նպատակ է հետապնդում։ Սա ևս մեկ անգամ ցույց կտա, որ սիրիական հասարակությունն աջակցում է գործող իշխանություններին»։ Արաբագետը նաեւ վստահ է՝ Սիրիայում տեղի ունեցող ընտրությունները չեն կարգավորի երկրի ներքին հակամարտությունը։ Խնդրի լուծման բանալիները երկրի սահմաններից դուրս են։ Մանրամասները՝ տեսանյութում։