Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միկոյանի արձանը, Կամո Արեյանը եւ Նիկոլ Փաշինյանը. Aravot.am

Քաղաքականություն
Nikol_2

«Ի՞նչ ուղերձ է հղում Երեւանի քաղաքապետարանը` Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելով Երեւանի կենտրոնում»,- այսօր խորհրդարանում, նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին հարց ուղղեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ սոցիալական ցանցերում շրջանառվում է Միկոյանի նամակը, համաձայն որի, վերջինս Մոսկվային առաջարկել է, որ 500 գնդակահարվողները Հայաստանում քիչ են, պետք է 1000-ը գնդակահարել: Փաշինյանն ասաց, որ եթե մայրաքաղաքի կենտրոնում տեղադրվեր 2008 թվականի մարտի մեկի զոհերի հուշահամալիր, ինքը կհասկանար: Նկատելով, որ մարտի մեկի իրադարձություններն այս իշխանության օրոք են եղել՝ ասաց. «համեմատություններն այլ տեղ են տանում»: Կամո Արեյանը պատասխանեց, որ տեղական ինքնակառավարման մասին օրենքով եւ Երեւանի ավագանու կանոնակարգով, արձանների տեղադրման և փողոցների անվանափոխության հարցը վերապահված է Երևանի ավագանուն: Ամբողջական հոդվածը՝ այստեղ