A
A
Փրկարարները խոշոր եղջերավոր անասունին դուրս են բերել ջրանցքից (video)
Support A1+!Ապրիլի 19-ին, ժամը 14:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 23/25 հասցեում գտնվող ջրանցքը խոշոր եղջերավոր անասուն է ընկել:
Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները խոշոր եղջերավոր անասունին անվնաս դուրս են բերել ջրանցքից։