A
A
Փրկարարները խոշոր եղջերավոր անասունին դուրս են բերել ջրանցքից (видео)
Поддержи А1+!Ապրիլի 19-ին, ժամը 14:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 23/25 հասցեում գտնվող ջրանցքը խոշոր եղջերավոր անասուն է ընկել: Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները խոշոր եղջերավոր անասունին անվնաս դուրս են բերել ջրանցքից։