«Կենգուրու»-ի պատասխանները’ ապրիլի 20-ին

Այսօր Հայաստանի բոլոր մարզերից ՙԱյբ՚ կրթական հիմնադրամի գրասենյակ են ներկայացվում ՙԿենգուրու 2009՚ միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցած 570 դպրոցներից փաթեթները’ ավելի քան 30.000 հայաստանցի դպրոցականների պատասխանների թերթիկներով:

Մարզերի դպրոցների փաթեթները բաշխվել և հետ են ընդունվել ՎՏԲ-Հայաստան բանկի մարզային մասնաճյուղերից, քանի որ հենց այս բանկն է հանդինանում ՙԿենգուրու 2009՚-ի Գլխավոր գործընկերը:

Երևանի դպրոցների փաթեթները հասել են ՙԱյբ՚-ի գրասենյակ դեռ երեկ’ ՙԿենգուրու 2009՚-ի ավարտից անմիջապես հետո:

ՙԱյբ՚ կրթական հիմնադրամի հաղորդագրության համաձայն’ բոլոր մասնակից երեխաների պատասխանների թերթիկները ստուգվելու և ամփոփվելու են հատուկ ՙԿենգուրուի՚ համար գրված համակարգչային ծրագրի օգնությամբ:

Ապրիլի վերջին յուրաքանչյուր մասնակից դպրոց կստանա իր աշակերտների արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն: Մայիսին նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում:

Համաձայն ՙKengourou sans Frontieres՚ միջազգային ասոցիացիայի կանոնների’ ՙԿենգուրու 2009՚-ի խնդիրները և պատասխանները կհրապարակվեն մասնակից երկրների կայքէջերում ապրիլի 20-ին:

Հիշեցնենք, որ երեկ’ մարտի 19-ին, Հայաստանի 570 դպրոցներ և 30.000-ից ավելի աշակերտներ մասնակցեցին տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված ՙԿենգուրու՚ միջազգային մաթեմատիկական մրցույթին:

Հայաստանցի մասնակիցների այսքան բարձր ցուցանիշը աննախադեպ և բացառիկ երևույթ է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև ՙԿենգուրուի՚ կազմակերպիչ բոլոր երկրներում: