Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները շարունակում են բողոքել (տեսանյութ)

Քաղաքականություն
53615510_271

Երևան-Արմավիր երթուղու 26 վարորդները  երեկվանից  բողոքի ակցիա են անում՝ պահանջելով, որ  իրենց  գծում այլ մեքենաներ չլինեն։ Երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ  տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը պնդում է՝  արդեն բավականին ժամանակ է, որ իրենք բարձրաձայնում են այս խնդրի մասին, բայց անօգուտ։ Արդյունքում՝  ուղեւորներին սպասարկում են այլ մեքենաներ, ընկերությունը փակման եզրին է, քանի որ կուտակել է պարտքեր և շարունակում է կուտակել։ Իրենց դիմումներին անօրինակության վերացման համար պատասխան չեն ստացել  ոչ Տրանսպորտի նախարարությունից , ոչ վարչապետից, ոչ գլխավոր դատախազությունից։ Փաստաբան  Գուրգեն Գրիգորյանը նշում է,  որ պետության նկատմամբ չունեն ոչ մի պարտավորություն, ընկերությունը  բոլոր հարկերը վճարել է։ Մանրամասները՝ տեսանյութում