Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

««Առագաստ» սրճարանի և Օղակաձև զբոսայգու տարածքում ևս պետք է փոփոխություններ իրականացվեն» (տեսանյութ)

Հասարակություն
Chartarapet-nkar

Քաղաքը դարձել է ամենաթողություն, Բայրոն փողոցում մայթ չկա, մարդը այնքան ազատ է զգացել իրան, որ փակել է մայթը և մեկը իրան չի ասել, -ընկեր, ինչի՞ ես փակում մայթը. ասում է ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը: «Գառնիի ճանապարհը այնքան սարսափելի է, որ այդ ճանապարհով անցնելիս ես մտածում եմ, որ դժոխքի ճանապարհն էլ, երևի նույն տեսքն ունի: Նույն տեսքն ունի նաև Սևան- Երևան և Աշտարակ -Երևան ճանապարհները». ասում է Հրաչիկ Պողոսյանը:  Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշում է, որ իրենք նախկինում մշտապես բարձրաձայնել են, որ Օպերայի տարածքում գործող սրճարանները պետք է փակել, սակայն որևէ արդյունքի չեն հասել:Նրա կարծիքով, եթե սրճարանները փակում են, ուրեմն պետք է փակել բոլորը առանց բացառության: «Ո՞վ կմտածեր, որ Օպերայի տարածքում կարող են քարե կառույց կառուցել: Աշխարհում այդպիսի շենքերի տարածքները հատուկ պահպանվում են և դա ցույց է տալիս երկրի մակարդակը և վերաբերմունքը նման կենտրոնների հանդեպ»: Նրա կարծիքով, շինարարություն իրականացնելիս, պետք է գործը այնպես կազմակերպել, որ քաղաքը չտուժի: «Առագաստ» սրճարանի և Օղակաձև զբոսայգու տարածքում ևս պետք է փոփոխություններ իրականացվեն, քանի որ այնտեղ մանուկների համար նախատեսված զվարճանքները այնքան խիտ է տեղադրված, որ խանգարում է մյուս քաղաքացիների հանգիստը: