Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործադուլ չէր, ներքին ընտանեկան հարց էր. Հայկ Մարության (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture-19

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կխուսափի օգտագործել  գործադուլ բառը՝ որակելու համար երեկ տեղի ունեցածը, երբ Ավանում ավտոբուսները հրաժարվել էին սպասարկել բնակիչներին։  Ըստ նրա՝ «մեր քաղաքապետարանի  ներքին ընտանեկան հարց էր», քանի որ  Երեւանի քաղապետարանն  էլ  իր ՓԲԸ-ով  մի ընտանիք է, երեկվանն էլ՝  խոսակցություն էր անցավ- գնաց։  Հայկ Մարությանը նաեւ հայտնեց, որ «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը 70 նոր ավտոբուս կմտցնի շահագործման մեջ: Այսինքն՝ երկաթուղային այն գծերը, որտեղ ավելի քիչ են եղել ավտոբուսները, դրանք կշատանան։  Այդ 70  ավտոբուսները, ըստ նրա, չեն դուրս չեն եկել երթուղի՝  լինելով լավ վիճակում։  Իսկ թե ինչո՞ւ՝  Երեւանի քաղաքապետին առայժմ  հայտնի չէ։ Նաեւ չգիտի՝ ինչու նախկին իշխանությունների թողտվությամբ մայրաքաղաքի տրանսպորտային վիճակը հասցվել է  ամենածայրագույն վիճակի։  «Չէր կարելի անել այսպիսի բան»,- ասաց նա։ Քաղաքապետարանի ձեռքերն այսօր կապված չեն, ոչ մի բիզնեսով կապված  չեն եւ կարող են անել այն՝ ինչ անհրաժեշտ է, - հայտնեց Հայկ  Մարությանը։   Մանրամասները՝  տեսանյութում