Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավան-Կենտրոն ավտոբուսների վարորդները գործադուլ էին անում՝ ի պաշտպանություն տնօրենի

Հասարակություն
20-hamar

Մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանում առավոտյան տրասնպորտի կանոնակարգի հետ խնդիր էր առաջացել: Փողոցներն ու մայթերը լեփ-լեցուն էին քաղաքացիներով, որոնք աշխատանքի էին շտապում, սակայն Ավանից կենտրոն սպասարկող երթուղիներում տրանսպորտը չէր աշխատում:  «Ա1+»-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ: Վարչությունից տեղեկացրին, որ տրանսպորտի կանոնակարգը խախտված է եղել: Սակայն նշեցին, որ արդեն միջոցներ են ձեռնարկվել  քաղաքապետարանի կողմից, և իրավիճակը շտկվում է: «Ա1+»-ի թղթակիցը տեղում էլ համոզվեց, որ երթուղիներն արդեն սպասարկվում են։ Վարորդներն ասել են՝ մեր տնօրենին ուզում էին գործից հանեն, մենք էլ գործադուլ էինք անում։