Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայկական արտադրանքի փոքր ընտրությունը կարող է օգնել հայ ֆերմերներին ու արտադրողներին․ Կոս

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը գրել է․

«Այսօր մենք որոշում ենք կայացրել մեր շուկան բացել հայկական արտադրանքի գրեթե 80%-ի համար՝ ծիրանից ու բալից մինչև լոլիկ և ծաղիկներ։

Մենք ցանկանում ենք նոր հնարավորություններ ստեղծել հայ ֆերմերների և արտադրողների համար այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակեց իր շուկայի հասանելիությունը՝ Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով Եվրոպային մերձենալու ընտրությունից հետո։

Այդ ապրանքներից մեկը հայտնի հայկական լավաշ հացն է։ Անցյալ տարի ես այցելեցի ավանդական հացատուն և տեսա, թե ինչպես են այն պատրաստում։ Այն համեղ է։

Հաջորդ անգամ, երբ կատարեք ձեր շաբաթական գնումները, ուշադրություն դարձրեք հայկական արտադրանքին։

Ձեր գնումների զամբյուղում հայկական արտադրանքի փոքրիկ ընտրությունը կարող է օգնել հայ ֆերմերներին ու արտադրողներին, ինչպես նաև աջակցել հայ ժողովրդի՝ իր ապագան ընտրելու իրավունքին»։