Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 105-րդն է (տեսանյութ)

Հասարակություն
Hoktanyan

«Առավել մաքուր երկրները որպես կանոն ժողովրդավարական պետություններն են: Առաջին տեղում, ինչպես անցյալ տարի, շարունակում է մնալ Դանիան՝ 88 համաթվով»,- ասում Թրասնփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն՝ անդրադառնալով կոռուպցիայի ընկալման համաթվին: Վերջինը գնահատում ու դասակարգում են պետությունները, տարածքները փորձագետների ու գործարար ոլորտի ղեկավարների միջոցով: Համաթիվը ստացվում է 13 հարցումների արդյունքներն ու գնահատումները  համադրելով կոռուպցիային առնչվող տվյալների հետ: Հոկտանյանը նշեց, որ բացարձակ մաքուր երկիր չկա կոռուպցիայի առումով: Ամենացածր ցուցանիշը գրանցված է Սոմալիում որպես ամենակոռումպացված պետություն: Ամենամաքուր տարածաշրջանը, Հոկտանյանի փոխանցմամբ, Արևմտյան Եվրոպան է, իսկ ամենակոռումպացված տարածաշրջանն՝ Անդրսահարյան Աֆրիկան: Հայաստանը 105-րդն է ըստ կոռուպցիայի ընկալման համաթվի: Կուռուպցիայի դեմ պայքարում ժողովրդավարական երկրներից լավագույն ցուցանիշը գրանցել է Դանիան, իսկ ավտորիտար պետություններից՝ Սինգապուրը: Դանիան, ըստ ՏԻՀԿ ղեկավարի, կանխագելման մեխանիզմներով է ցուցանիշը գրանցել, իսկ Սինգապուրը՝ ուժային կառույցների ճնշումների միջոցով: