Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային իրազեկման կարևորությունը հակակոռուպցիոն համակարգում (տեսանյութ)

Հասարակություն
50613910_2363108523759734_4343084136739635200_n

«2013-ի դեկտեմբերին կառավարության աշխատակազմում  ստեղծվեց հակակոռուպցիոն մոնիտորինգի բաժինը»,- ասում է «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Այս համակարգը, ըստ Հոկտանյանի տեղեկությունների, գործելու է վարչապետի աշխատակազմում: Հոկտանյանը կարևորում է վարչության վերանայման հարցը և ավելի շատ ռեսուրսների տրամադրումը դրա գործունեության համար: Մեկ  այլ խնդիր, ըստ ԹԻՀԿ ղեկավարի, իրական գնահատման և մոնիտորինգի համակարգի փաստացի բացակայությունն է: Պարոն Հոկտանյանը շեշտեց հանրային աջակցության և իրազեկության բարձրացման միջոցառումների կարևորությունը: Մանրամասնեց, որ համակարգային պայմաններում այդպիսի աջակցություն կգա, և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական մթնոլորտի ձևավորում կլինի, երբ որ քաղաքացիները տեսնեն ու հասկանան, որ իսկապես լուրջ փոփոխություններ են կատարվում այդ պայմաններում: «Եվ այս էտապում էլ կարելի է դա անել: Առաջին հերթին կարելի  է դա անել դպրոցական և համալսարանական ծրագրերում, որոշակի հակակոռուպցիոն մոդուլների ներդրմամբ»,- եզրափակեց Հոկտանյանը։