Պետք է փաստաբանին տարբերել վստահորդից. փաստաբան Արմինե Ֆանյան (տեսանյութ)
«Փաստաբանների պալատի ակումբի նիստում քննարկվել է, թե ինչո՞վ է պայմանավորված հասարակության նման անհանդուրժող վերաբերմունքը և պետության անգործությունը փաստաբանների պաշտպանության հանդեպ և առհասարակ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի նման երևույթները մեր հասարակությունում տեղ չգտնեն: Արդարադատության նախարարությունը, երեկ եթե չեմ սխալվում, շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու վերբերյալ, որում նախատեսվում է քրեականացնել փաստաբանի կամ նրա ընտանիքի անդամին վիրավորելը կամ զրպարտելը փաստաբանական գործունեության իրականացման հետ կապված»,- ասում է փաստաբան Արմինե Ֆանյանը: Ֆանյանի համոզմամբ առաջին հերթին պետք է հասարակության իրազեկման մեխանիզմներ ստեղծել փաստաբանի դերի, նշանակության, նրա գործունեության բովանդակության իմաստով, որպեսզի հասարակությունը վստահորդին չնույնականացնի փաստաբանի հետ: «Շատ դեպքերում արդարադատությունը հավասարեցվում է արդարության պահանջի զգացման հետ, բայց արդարադատությունը ոչ միշտ է արդարության հետ համընկնում։ Արդարադատությունը շատ ավելի նեղ հասկացություն է, քան արդարությունը, որը մեր հասարակությունը ակնկալում է»: Արմինե Ֆանյանը ավելացրեց, որ փաստաբանների պալատը նախորդ տարվա ապրիլյան զարգացումների ժամանակ լայնամաշտաբ իրավաբանական անվճար աջակցություն է ցուցաբերել բերման ենթարկվածների հանդեպ և եթե որևէ մեկը փաստաբանների մուտքը խոչընդոտեր և անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերեր, իրենք չէին կարող պաշտպանել անձի իրավունքները:Նրա համոզմամբ՝ եթե հասարակությունը իրազեկվի, որ փաստաբանի նկատմամաբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը այսուհետ համարվում է հանցագործություն, հասարակությունը առավել զսպված վերաբերմունք կցուցաբերի: «Պետք է ի վերջո ընբռնել, որ փաստաբանը իր նույն վստահորդը չէ, եթե պետությունից պահանջում ենք, որ մեղավորները օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն քրեական պատասխանատվության,պետքէ ստեղծել այն իրավական հարթակը, որով հնարավոր է անձի պատասխանատվության հարցը լուծել: Քրեական օրենսգրքում, ընդամենը սպառնալիքի համար է պատասխանատվություն նախատեսվում, սա ընդգծում է պետության անհավասար մոտեցումը՝ փաստաբանի աշխատանքի հանդեպ: Դատախազին զրպարտելը, քննիչի գործունեությանը միջամտելը, հանցանք է, բայց փաստաբանին զրպրտելը չգիտես ինչու հանցանք չէ»,- ավելացրեց Արմինե Ֆանյանը: