Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես կլքեմ այս երկիրը. հացադուլ և ջրադուլ հայտարարած քաղաքացի

Հասարակություն
serg

«Վարչապետին դիմում գրեցի ֆինանսական աջակցության համար: Բայց ես համոզված լինելով՝ որ 50-100 հազար դրամ փող պետք է տրամադրեն, արդեն դիմում եմ գրելու, որ շնորհակալ եմ ձեր «աղքատավճարից», ես չեմ եկել ձեզանից ողորմություն խնդրելու և կհրաժարվեմ դրանից»,- «Ա1+-ի» հետ զրույցում ասում է օրերս նախագահական նստավայրի դիմաց հացադուլ և ջրադուլ հայտարարած Սողոմոն Ղազարյանը: Ըստ Ղազարյանի՝ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի խորհրդով է դիմումը գրել Նիկոլ Փաշինյանին: Քաղաքացու փոխանցմամբ՝ դիմումի մեջ ներկայացրել է իր սոցիալական պայմանները, խնամքի տակ գտնվող երկու անչափահաս երեխաներ ունենալու և պատերազմի մասնակից լինելու հանգամանքը: Դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը Սողոմոն Ղազարյանին տեղեկացրել է, որ գրանցում չունեցող անձը չի կարող նպաստ ստանալ, և նույն կարգավիճակով վերջին 4 տարվա համար նույնպես չի կարող գումար ստանալ: «Ես կլքեմ այս երկիրը. էս տարի հաստատ: Դա արդեն ծրագրված էր 3 տարի առաջ: Չէր ստացվում, բայց էս տարի հաստատ կարամ»,- եզրափակեց Ղազարյանը:   Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Սողոմոն Ղազարյանը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հացադուլ  և ջրադուլ էր հայտարարել: Նա բողոքում էր, որ գտնվելով սոցիալական ծանր պայմաններում՝ նպաստ չի ստանում բնակարանային գրանցում չունենալու պատճառով: