Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետը ներկա է գտնվել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը։

Վարչապետը շրջայց է կատարել «Նոայի» մարզաբազայում, ծանոթացել ակումբում իրականացված ենթակառուցվածքային աշխատանքներին ու զարգացման ծրագրերին։ Վերակառուցված մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը նախատեսված է մինչև 1,500 երեխայի և պատանու համար։ Կենտրոնի նպատակն է երեխաների և պատանիների համար ստեղծել ֆուտբոլային զարգացման ամբողջական միջավայր՝ ապահովելով մարզումների, կրթության և հետագա մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։

Շրջայցի ընթացքում երկրի ղեկավարին ներկայացվել են առաջին թիմի մարզումային կենտրոնը, բնական և արհեստական ֆուտբոլային խաղադաշտերը, ինչպես նաև նորաբաց մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է երեխաների մարզումների և ֆուտբոլային կրթության կազմակերպման համար ստեղծված պայմաններին, կենտրոնի հնարավորություններին և ակադեմիայի զարգացման ծրագրին։

Վարչապետին զեկուցվել է, որ ամբողջությամբ վերափոխվել են շենքի ներքին տարածքները, իրականացվել են նաև կառուցվածքային ամրացման և սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ։ Կենտրոնում ստեղծվել են 15 ժամանակակից հանդերձարաններ, ուսումնական և վերլուծական կենտրոն, մրցավարների հանդերձարան, սպասասրահ և մարզումային ու կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ տարածքներ։

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև «Noah Park» նախագիծը և դրա առանցքային բաղադրիչներից մեկը՝ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի՝ 15,000 հանդիսական տեղավորող ապագա մարզադաշտը։ Ներկայացվել են մարզադաշտի նախագծային լուծումները, նախատեսվող ենթակառուցվածքները և ծրագրի իրականացման հաջորդ փուլերը։