Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կընդունի շնորհակալ կլինեմ, չի ընդունի ...

Հասարակություն
serg

 «Հայտարարել եմ հացադուլ և ջրադուլ: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ինձ մոտենա կա՛մ նախագահը, կա՛մ վարչապետը, կա՛մ սոցապ նախարարը, բայց ցանկանում եմ բոլորին միասին տենալ»,- ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ասում է քաղաքացի Սողոմոն Ղազարյանը: Վերջինս նշում է, որ 4 տարի է, ինչ ընտանիքը նպաստ չի ստանում: Քաղաքացին բնակվում է իր 2 երեխաների հետ՝ 1 սենյականոց վարձակալած բնակարանում: Ղազարյանի խոսքերով, երբ փոխել է բնակության վայրը, 2014 թվականից ի վեր նպաստ չի ստացել:   «Գրել եմ դիմում սոցապ նախարարին՝ Մանե Թանդիլյանին՝ համառոտ ներկայացնելով իմ ընտանեկան վիճակը և իմ պահանջը: Ստանում եմ պատասխան, թե ոնց ձևակերպեմ փարոսը»,- ավելացնում է նա, հավելելով, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Ավանում հանդիպել է Մանե Թանդիլյանին: Վերջինիս ասել է, որ դիմում է գրել և ստացել է ոչ բավարար պատասխան: Այն հարցին, թե այս խնդրով դիմե՞լ է ՀՀ վարչապետին, նախագահին, պատասխանեց, որ դիմել է վարչապետին, սակայն ստացել է ոչ բավարար պատասխան: Իսկ նախագահին  դեռևս նամակ չի ուղարկել. «Չեմ ստի. նախագահին չեմ ուղարկել, ուղղակի էկել եմ ստեղ: Կընդունի նախագահը շնորհակալ կլինեմ, չի ընդունի, ուրեմն դիակս այստեղից կտանեն»,- ասաց Ղազարյանը: «Պետք ա 15 րոպեում հեսա բերանս էլ կարեմ: Ուղղակի երեխեքին չեմ ուզում սթրեսի ենթարկել»,- եզրափակեց նա: