Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձում են սեպ խրել մեր և Փաշինյանենց միջև. Ժիրայր Սեֆիլյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Jirayr

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Երևանի կենտրոնում է: Ժիրայր Սեֆիլյանը նշում էր, որ 7 ամսվա մեջ ոչ մի էական բան տեղի չի ունեցել: Սեֆիլյանն ասաց. «Մենք պատկերացնում էինք, որ այս փուլում պետք է տեղի ունենար լյուստրացիա՝ գործակալական, կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն, նոր Սահմանադրություն, ապա՝ նոր ընտրություն: Քանի որ այս 7 ամիսների ընթացքում ոչինչ տեղի չունեցավ, մենք այդ ծրագրով մտնում ենք Ազգային ժողով»: Ըստ նրա՝  կարող են շատ մարդիկ համաձայն լինել և չլինել: «Կարծում եմ, որ ժողովրդավարական պետություն ենք ուզում ստեղծել: Կարծիքների բախումով է, որ ծնվում է ոսկե միջինը, և օգնում է, որ երկիրը գնա դեպի զարգացման հուն»,- պարզաբանեց Սեֆիլյանը: Սեֆիլյանի խոսքով՝ Փաշինյանը կարող է իրենց ունեցած ծրագրերից մի քանի կետերի հետ համաձայն լինել, մի քանիսի հետ համաձայն չլինել:  «Մենք նկատում ենք, հատուկ միտում կա ինչ-որ շրջանակների կողմից սեպ խրելու մեր և Նիկոլփաշինյանենց միջև: Մենք թույլ չեն տալու դա և մենք ձեռք ձեռքի բռնած գնալու ենք առաջ»,- հավաստիացրեց նա: Սեֆիլյանն ասաց, որ իրենք խնդիր են դրել, որ այս Ազգային ժողով մուտք գործեն քաղաքական նոր ուժերը: Աշխատում են, որ հին ուժերից որևէ մեկը չհայտնվի ԱԺ-ում։