Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկ Ծառուկյանի ՀՀ-ում կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-5

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը իր ֆբ-յան էջում գրառում է կատարել.  «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում գտնվող Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ, շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը ծանոթացել է ներդրումային խոշոր ծրագրերին, որոնցից մեկում՝ Կեմպինսկի հյուրանոցում, շեյխի ընտանիքը ևս ունի մասնաբաժին: Ալ Սաբահը հայտարարել է, որ հիմնվելով Գագիկ Ծառուկյանի հետ երկարամյա ընկերության, անձանական և գործնական ամուր կապերի վրա, պատրաստ է կատարել խոշոր ներդրումներ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում: «Ես մեծ վստահություն ունեմ իմ եղբոր՝ Գագիկի հանդեպ, նա միշտ հավատարիմ է իր տված խոսքին, մեր թագավորական ընտանիքը մեծ հավատ է տածում նրա կառավարական ունակությունների, առաջնորդի նրա ջիղի նկատմամբ: Հաշվի առնելով այդ ամենը՝ պատրաստ ենք այստեղ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է» ,-ասել է շեյխ Ալ Սաբահը: