Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա Արտաշատում. ժամանել է ՊԵԿ նախագահը (տեսանյութ)

Հասարակություն
39027603_300093254078874_3630294615585718272_n

Արտաշատ քաղաքի խանութներն այսօր չեն բացվել, անհատ ձեռներեցները դուրս են եկել բողոքի ցույցի։ Նրանց խոսքով, հարկային տեսչությունն իրենց քաղաքի տնտեսվարողների նկատմամբ անտեղի տուգանքներ է կիրառում. « Գալիս մտնում են խանութ ՀԴՄ են ման գալիս, չեն գտնում՝ անցնում են աշխատողներին, խանութում երեք հարյուր հազարի ապրանք ունեմ, կես միլիոնի ակտ են գրում»,-նշում է տնտեսվարողներից մեկը։ Ակցիայի մասնակիցների խոսքով, այս ցույցը նախազգուշական է, եթե խնդիրը չհանգուցալուծվի գործադուլ կանեն։ Քիչ առաջ այստեղ եկավ  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հավաքվածներին կոչ արեց ներկայացնել փաստաթղթերը և նա անձամբ կզբաղվի հարցով, քննություն կանցկացնեն։