Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահանջում ենք նախագահական ողջ կազմի հրաժարականը». բողոքի ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
kuyrer

«Հայաստանի կույրերի միավորման» 91 ամյա նախագահ Աբել Հակոբյանը, թեև հրաժարական տվեց, սակայն միավորման անդամները շարունակում են բողոքել։ Նրանք այսօր առավոտից վերսկսել են բողոքի ակցիան՝ պահանջելով ողջ նախագահական կազմի հրաժարականը։  «Լճացում է առաջացել նախագահական կազմի մոտ, որովհետև նախագահը հրաժարական տվեց, սակայն ներկայիս ղեկավարող կազմի միջին տարիքը 80 և ավելի է։ Այսինքն՝ թեկուզ տարիքից ելնելով ի վիճակի չեն  նրանք աշխատանքներ կատարելու»,- նշում է միության անդամ Պատվական Ռևազյանը։ Միավորման անդամները դժգոհում են, որ միավորումը ոչինչ չի նախաձեռնում տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ «Միջազգային որևէ համագործակցություն Եվրոպայի կամ համաշխարհային կույրերի միավորման հետ կույրերի միավորումը չի կատարել։ Մի՞թե մենք չունենք ռեսուրսներ, որպեսզի գնանք սովորենք, փորձի փոխանակումներին մասնակցենք»,- ասում է միության անդամ Սիփան Ասատրյանը։ Ակցիայի մասնակիցները 24 ժամ են տվել նախագահական կազմին, որպեսզի անդամները հրաժարական տան, որից հետո քննարկվի արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցը։