Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Բացառում եմ, որ 1,5 մլն ընտրողի քվեարկության դեպքում իշխանությունն ունենա 50+1 արդյունք․ Ք․Վարդանյան (տեսանյութ)

«Երկրներ կան, որտեղ, օրինակ, հարկերը բարձր են և մի փոքր էլ բարձրացնելու զգուշացումով կարող ես ընտրություններին ավելի բարձր մասնակցություն ապահովել։ Բայց պետք է հասկանալ` Հայաստանում դա կաշխատի՞, թե՞ հակառակ ազդեցությունը կունենա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ խոսելով ընտրություններին մարդկանց քվեարկությունը պարտադիր դարձնելու թեմայից։

Պատգամավորը գտնում է, որ այն ուժը, որն ընտրություններին մասնակցելը պարտադիր դարձնելու նախագիծ կներկայացնի, «ավելի վատ դիրքում կհայտնվի»։ Բացի այդ Ազգային ժողովում ընդդիմությունը չունի որևէ նախագծի ընդունումն ապահովելու ռեսուրս, մանդատների բավարար քանակ։ Քրիստինե Վարդանյանն ասում է, իրենք փորձում են կարևոր նախագծերի նկատմամբ հանրային հետաքրքրություն բարձրացնել, որ իշխանությունը ստիպված լինի այն ընդունել։ Բայց դա էլ օգուտ չի տալիս։ Եվ հիշեցնում է կենսաթոշակների ինդեքսավորման մասին իրենց նախագիծը, որը մերժվեց։

«Ի՞նչ ենք մենք անում, որ ընտրություններին բարձր մասնակցությունն ապահովվի՝ բոլոր հնարավոր ձևաչափերով բացատրում ենք, թե ինչ է նշանակում չմասնակցելը, որ դա իշխանությանը քվե տալ է նշանակում»,- հավելեց նա։

Քրիստինե Վարդանյանը նաև ասաց, որ Դաշնակցություն կուսակցության պատվերով մասնագետները մշակում է մի զեկույց, թե Հայաստանի սահմանների ապաշրջափակումից հետո ինչպես պետք է պաշտպանել մեր տնտեսությունը արտաքին հնարավոր հարձակումներից։

Մանրամասները՝ տեսանյութում։