A
A
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 4-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աշոցքի, Վայքի, Արարատի, Վարդենիսի, Սևանի, Արագածի, Ապարանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։