Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եկեղեցի
A A
Պաշտոնական

Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է «Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված հարձակումները»

Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտում է Հայ Առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները։ Այս մասին X-ում գրել է Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելը:

«Մենք ականատես ենք լինում Հայաստանում կրոնական ազատության և Սահմանադրության դեմ ուղղված անօրինական գործողությունների… Հատկապես Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններն անընդունելի են իրավական, քաղաքական և բարոյական առումներով» և զգուշացնում ենք, որ «սա վնասակար է ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ երկրի և ամբողջ ազգի համար»,- հայտարարել է Ֆիգելը: