Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անտանելի վատ է»

Կարևոր լուրեր Հասարակություն
97c8082d47c9e07db45b10ea1d5629a2

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անտանելի վատ է եւ  օր օրի ավելի է վատանում։ Ահազանգում է նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Պաշտպանի խոսքով՝ միակ մխիթարանքն այն է, որ վարույթն իրականացվող մարմնի կողմից նշանակվել է փորձաքննություն։ «Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում  այդ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը համապատասխան որոշում կկայացնի։ Ինձ թվում է ՀՀ-ում ոչ մի մեղսունակ բժիշկ կասկածի տակ չի դնի, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները  անհամատեղելի են կալանքի հետ»,- ասում է պաշտպանը։ «Երեւան-Կենտրոն»  ՔԿՀ-ում գտնվող Մանվել Գրիգորյանը բժշկական սպասարկումից դժգոհություններ չունի։  «Այն նյութատեխնիկական բազան եւ բուժանձնակազմը, որով ՔԿՀ-ն հագեցված է, ծառայում է իր նպատակին, սակայն դա բավարար չէ գոնե վիճակը կայուն պահելու համար»,- ավելացնում է Արսեն Մկրտչյանը։ Ըստ նրա՝  որեւէ ՔԿՀ-ում քիմիոթերապիա  անձը չի կարող ստանալ։ Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Մանվել Գրիգորյանը կալանավորվեց։  Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս արարքը պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: Նա մեղադրվում է նաեւ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Հոդվածը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: