Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տարի խաղողի մթերման հետ խնդիրներ կլինեն (տեսանյութ)

Քաղաքականություն
berberyan

Այս տարի նախորդ տարվա համեմատ գյուղմթերքի, մասնավորապես՝ ձմերուկի, լոլիկի գներն աճել են: Այսօր հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, միաժամանակ նշելով , որ այս տարի գյուղմթերքի պակաս չկա: «Ձմերուկի արժեքը 300 տոկոսով բարձր է անցյալ տարվա համեմատ: 80 դրամից դարձել է 250 դրամ: Նույնը լոլիկը: Մենք չլուծեցինք լոլիկի ցեցի հարցը: Իսկ բույսերի պաշտպանության գումարներ ունենք: Կարտոֆիլը բարձրացավ, քանի որ էս տարի սերմնացուի խնդիր ունեինք, եւ բերքը չորացավ: Չլուծված ոռոգման ջրի խնդիր ունենք»,-ասաց Բերբերյանը:  «Այսօրվա դրությամբ մենք երաշտի մեջ ենք: Իրականում գարնանային տեղումներն են փրկել: Նույնիսկ այսօրվա իշխանությունները չեն լուծում ՀԷԿ-ի խնդիրը: Գյուղատնտեսությունը թալանված բնագավառ է: Շատ տեխնիկաներ, որ գրանտով  ստացան, չկարողացան պահել՝ ուղարկեցին Վրաստան»: Հրաչ Բերբերյանը զգուշացրեց, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ կունենանք: «Անցյալ տարվա համեմատ բերքն այս տարի կայուն է, մոտ 18-20 տոկոսի խնդիր կունենանք»: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը հայտնեց, որ Գյուղնախարարության կողմից ներկայացված  ծիրանի արտահանման թվերը իրականությանը չեն համապատասխանում. «Նկարած թվեր են: Մենք ունենք 6 հազար հեկտարից  մի քիչ ավել ծիրանի այգիներ: Ծիրանի արտահանումը կազմում է բերքի 10-30 տոկոսը: Գյուղնախարարությունը ռեկորդային թվեր է հայտնում, ասելով, որ 60-70 հազար տոննա ծիրան է արտահանվել: Ծառերի տակ թափվում է բերքի 10 տոկոսը, մի 15 հազար տոննա էլ գործարաններն են ընդունել, իսկ ծիրանի բերքահավաքը՝ իմ խորին համոզմամբ՝ 1-1,5 ամիս է տեւում արտահանման համար: Անցյալ տարի, հունիսի 10-ից արտահանել են մինչեւ հուլիսի 10-ը, դա եղել է 28 հազար տոննա, էդ նկարած թվերն էլ հետը: Էս տարի ինչպե՞ս կրկնակի ավելացավ, ինչի՞ հաշվին ավելացավ»,-ասաց Բերբերյանը: