A
A
Երևանը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Մարտի 28-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ը, մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։
Վերջին տարիներին Երևանում իրականացվում է արտաքին լուսավորության ցանցի լայնածավալ արդիականացում․ հին համակարգերը փոխարինվում են էներգախնայող, ժամանակակից լուծումներով, ինչի արդյունքում նվազում է լուսային աղտոտվածությունը և բարելավվում է գիշերային միջավայրը։