Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ախթամար կոնյակին ծանոթ էի, բայց լեգենդն ինձ իրոք հուզեց». սառցե շոուի կազմակերպիչ (տեսանյութ)

Մշակույթ
axtamar

«Եթե ես նկարել կարողանայի,  իմ հիացմունքի կտավը կծնվեր ձեր երկրի մասին, եթե նվագել իմանայի՝ երաժշտական մի կտավ, եթե գրական ձիրք ունենայի՝ կգրեի, իսկ քանի որ չեմ տիրապետում փորձեմ խոսքերով արտահայտել՝հիացած եմ ձեր երկրով, ասում է գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան։ Նոյեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլյուշչենկոյի  Սառույցի արքաները սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան՝ «Ախթամար» լեգենդի ներկայացում-մյուզիքլը՝ օլիմպիական չեմպիոնների, հայտնի գեղասահորդների մասնակցությամբ։ «Ախթամար կոնյակին լավ ծանոթ էի, իսկ սիրո մասին այս լեգենդը իրոք ինձ հուզեց»,-անկեղծանում է շոուի կազմակերպիչներից Ալեքսանդր Տոլստելևը։ Հատուկ այս մյուզիքլի համար գրված Ալեքսեյ Գալինսկու երաժշտությունը կկատարեն հայ երաժիշտները։ «Առայժմ ես հիանում եմ ձեր երկրով, -ասում է Գալինսկին,- հետո ձեզ կհիացնի մեր սառցե սիրո հայկական պատմությունը» ։