A
A
Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի ողջ 2-րդ տասնօրյակի ընթացքում Հայաստանը գտնվել է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով։
Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով և սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն, որը սեպտեմբերի այդ օրերի համար բավականին բարձր ջերմաստիճան է։
Մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններին կամ կգերազանցի այն։ Սեպտեմբերի 25-26-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, սակայն կշարունակի մնալ նորմայից բարձր։