A
A
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Անկախության օրվա առիթով
Աջակցիր «Ա1+»-ինԱլբանիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին և հայ ժողովրդին Անկախության օրվա առիթով։
«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք ամրապնդել Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամությունը, ընդլայնել համագործակցությունն ու նպաստել մեր ժողովուրդների մերձեցմանը։ Հայաստանի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն, բարօրություն և հետագա բարգավաճում»,- ասվում է Ալբանիայի ԱԳՆ-ի X-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։